Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նրանց հիշատակը վաղուց լույս է դարձել

Նրանց հիշատակը վաղուց լույս է դարձել
24.04.2024 | 10:05

Ոմանց թվում ա, թե «Հիշատակելը» «հիշել» բառի գրական տարբերակն ա, ու ապրիլի 24-ին մեր նահատակներին հիշատակել՝ նշանակում ա հիշել նրանց։ Չէ՛, դրանք տարբեր բառեր են։ Հիշատակում են մի օր, իսկ հիշում են ամեն օր, այսինքն՝ չեն մոռանում։ Հիշել՝ նշանակում ա չմոռանալ։ Հիշել՝ նշանակում ա, որ նրանց հիշատակը մշտական բնակություն ա հաստատել քո հիշողության մեջ ու դարձել քո կենսագործունեությունն ապահովող մասնիկ, օրգան, ինչպես սիրտը, թոքը, լեղապարկը։ Հիշել՝ նշանակում ա, որ քո բոլոր մտքերը, խոսքերն ու գործերը կրում են դրա կնիքը։ Ու պարտադիր չի, որ դա ողբ ու լաց լինի, նրանց հիշատակը վաղուց լույս ա դարձել, որի հետևից մենք պիտի գնանք, որ մեր տեղն էլ ապրենք, նրանց տեղն էլ։ Նրանց հիշատակն իմաստություն ա դարձել, որ պիտի միավորի մեզ՝ որպես մի ընդհանուր կոտորածից հարություն առած ժողովուրդ։

Իսկ եթե պիտի հիշելու փոխարեն ընդամենը հիշատակենք, եթե պիտի տարին մի անգամ հիշենք՝ զարթուցիչի զանգով՝ որպես ավանդույթ, որպես տխուր ծես, եթե պիտի օտարի, թշնամու նման ատենք ու ոտնակոխ անենք իրար, անարգելով նրանց հիշատակը, ավելի լավ ա՝ ոչ հիշել, ոչ էլ հիշատակել։ Ի՜նչ իմաստ ունի իզուր տեղը տրամադրությունը փչացնել։ Առանց դրա էլ քիչ հոգս չունենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8785

Մեկնաբանություններ